WEBMAKER

SEO - Կայքերի առաջխաղացում որոնման համակարգերում

Webmaker Studio – ն առաջարկում է Ձեզ կայքերի առաջխաղացում որոնման համակարգերում (SEO), կոնտեքստային գովազդի միջոցով նպատակային այցելուների գրավում, ինչպես նաեւ առաջխաղացում եւ գովազդ սոցիալական ցանցերում:

Գեղեցիկ եւ գրագետ ստեղծված կայքի առկայությունն անիմաստ է, եթե այն այցելուներ չունի: Չէ՞ որ ինտերնետում կայքի տեղադրման նպատակը նախեւառաջ ընկերության կամ կազմակերպության գործունեությունը գովազդելն ու դրան մանրամասն ծանոթացնելն է, ինչն օգնում է մեծացնել հաճախորդների հոսքը եւ հնարավորություն է տալիս նոր գործընկերներ ձեռք բերել:

WebMaker Studio-ն առաջարկում է որակյալ կայքերի առաջխաղացում, ինչի արդյունքում զգալիորեն կավելանա Ձեր կազմակերպության նպատակային լսարանը կազմող այցելուների թիվը, որոնց զգալի մասը հետագայում կդառնա Ձեր հաճախորդը:
Հետազոտությունների արդյունքների համաձայն` որոնման համակարգերի միջոցով վեբ կայքերի արդյունավետ այցելությունների թիվը 5-6 անգամ գերազանցում է բաներային գովազդով կայք այցելողների քանակը: Չէ՞ որ որոնման համակարգով սպառողը Ձեր վեբ կայք է մտնում այն դեպքում, եթե նպատակաուղղված փնտրում է այն ապրանքը, ծառայությունը կամ տեղեկատվությունը, որը Դուք կարող եք նրան առաջարկել:

Ձեր կայքը որոնման համակարգերում առաջ մղելով` մենք ապահովում ենք նպատակային լսարանի այցելության ավելի ու ավելի մեծ քանակ եւ մուտք դեպի տվյալ թեմատիկայով կայքերի ամենահաճախակի այցելվող տասնյակ:

Կայքերի առաջխաղացում. մեր կատարելիք գործողությունների մոտավոր նկարագրությունը

© Copyright  "Webmaker Studio". Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Site Map