WEBMAKER
 

Մեր Մասին

WebMaker Studio ընկերությունը իր գոյության 8 տարիների եւ կայքերի առաջխաղացման շուկայում (SEO) գործունեության 4 տարիների ընթացքում իրեն դրսեւորել է որպես հուսալի գործընկեր` համալրված անհրաժեշտ բոլոր բնագավառների մասնագետներով:

Մեր ընկերության ստեղծած կայքերը մեր հաճախորդների համար արդյունավետ մարքեթինգային գործիքներ են: Ընկերության գլխավոր սկզբունքերից մեկը հաճախորդի հետ սերտ համագործակցությունն է: Մինչ կայքի անմիջական մշակման մեկնարկը մենք վերլուծում ենք Ձեր գործունեությունն ու դրա ուժեղ կողմերը, ուսումնասիրում ենք Ձեր կազմակերպության հիմնական մրցակիցներին եւ հետազոտում թիրախային լսարանի նախապատվությունները: Հենց դա էլ մեզ թույլ է տալիս ստեղծել եզակի, բացառիկ ապրանքատեսակ` նախատեսված միայն Ձեզ համար:

8 տարվա աշխատանքի ընթացքում մենք ստեղծել ենք ավելի քան 700 ինտերնետային ռեսուրսներ, այդ թվում` կորպորատիվ կայքեր, պետական եւ մասնավոր կազմակերպությունների էջեր, վեբ-տիրույթներ եւ այլն:

Ձեր կայքը ստեղծելու համար աշխատելու է մեր-դիզայներների, ծրագրավորողների եւ նախագծի ղեկավարների արհեստավարժ խումբ: Մենք մեր հաճախորդներին առաջարկում ենք ծառայությունների ամբողջական փաթեթ, այդ թվում` լոգոտիպի եւ ֆիրմային ոճի ստեղծում, որոնման համակարգերում կայքի առաջխաղացման մշակում: Բոլոր աշխատանքներն իրականացվում են ամենակարճ ժամկետներում եւ բարձր պրոֆեսիոնալ մակարդակով:
© Copyright  "Webmaker Studio". Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Site Map